Այժմ Հայաստանում տարբեր ճգնաժամեր կան, բայց ավելի գլոբալ է իշխանության նկատմամբ վստահության ճգնաժամը: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողով»-ին իր ելույթում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Ըստ նրա՝ ներկայիս իշխանությունը վերջին 7 տարում ներկայացրել է և կարող է ներկայացնել ծրագրեր, որոնք, գուցեև, արդյունավետ են եղել, բայց քանի որ չկա վստահություն, ադ ծրագրերը ձախողման են դատապարտված:
«Այստեղ թիվ մեկ խնդիրը վստահության ճգնաժամն է, որը կարելի է լուծել տարբեր եղանակներով: Այո, գնդակն այս պահին իշխանության դաշտում է, և եթե իշխանությունը գիտակցի, որ պետք է կոմպրոմիսի գնա, ապա Հայաստանում պրոցեսները կգնան ցանկալի ճանապարհով: Իսկ եթե իշխանությունը սահմանադրական փոփոխությունների գնա, ապա հանրաքվեն կվերածվի վստահության հանրաքվեի և անցում կկատարվի քաղաքական հանրաքվեի: Հույս ունեմ, որ իշխանությունները հասկանում են այս տարրական ճշմարտոթյունները»,- ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով՝ վերջին 23 տարում միշտ էլ երկրի ներսում դժգոհություններ եղել են: Իսկ, ահա, վերջին 7 տարում՝ դրանք խստացել են: Երկրում չկա ոչ միայն արտադրության, այլև՝ զարագացման միտում: Առաջին անգամ է, որ Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 20 տոկոսով: Այս իշխանությունը, ըստ Երվանդ Բոզոյանի, պետք է դրանից լուրջ հետևություն անի: