Հասարակություն 

Նապոլեոն Բոնապարտի ճթքավոր կոշիկները վաճառել են 117 հազար եվրոյով

Փարիզում աճուրդի ժամանակ վաճառվել է Նապոլեոն Բոնապարտի ճթքավոր կոշիկները։ Այս մասին հաղորդվում է Drout աճուրդի տան թվիթերյան էջում։

Նշվում է, որ 40 համարի սև կաշվե ճթքավոր կոշիկները վաճառվել է 117,2 հազար եվրոյով։ Նախնական գինը գնահատվել է 50-80 հազար եվրո․ «Առաջին կայսրության երկրպագուները դեռևս շատ են»,-մեկնաբանել են աճուրդի տանը։

Ֆրանսիացի պատմաբանների տեղեկություններով, Նապոլեոնն վերոնշյալ կոշիկները կրել է Սուրբ Հեղինե կղզում, որտեղ 1821 թվականին մահացել է։

Նույն շարքից