Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Կար ժամանակ, երբ պաշտոնյան երկու կես էր լինում, որ արվեստագետի հետ սեղան նստեր:
Սովետը քանդվեց: Արվեստն էժանացավ: Ու սկսեցինք հենց «մենք» ժպիտը դեմքներիս պաշտոնյայի «հայացք փնտրել»: Ու եթե «մեր կողմ» թեկուզ հեռվից նայեր Քոչարյանը կամ Սարգսյանը` դա «մեր» կայացած լինելու ազդանշանը կհանդիսանար:
Երբ փոխվեց ամեն ինչ, հենց հաջորդ օրը նույն «մենք» սկսեցինք փնտրել արդեն Փաշինյանի հայացքը, չէ որ հիմա արդեն նա է մեր հաջողության չափանիշը:
Մենք այն քիչ երկրներից ենք, որտեղ մշակույթը անզոր է հասարակական կարծիք ձևավորվել, որովհետև մանրացել ենք հենց «մենք»»: