«Ավանգարդի» նախագահ Մաքսիմ Սուշինսկին պարզաբանել է, թե ինչու է ակումբը խզել հարձակվող Նիկիտա Շչերբակի հետ պայմանագիրը:
Սուշինսկին մասնավորապես նշել է, որ հոկեյիստի կինը՝ կանադացի մոդել Լարեն Շչերբակը, բացասական ազդեցություն ունի վերջինիս վրա. «Նրա կինը շատ հետաքրքիր ու աչքի ընկնող կին է: Իսկ Մոսկվայում կյանքը շատ բարդ է, շատ գայթակղություններ կան՝ ռեստորաններ, բարեր և այլն»,-ասել է նա՝ նշելով, որ ինչ-որ միջադեպ է տեղի ունեցել:
«Ավանգարդի» նախագահը հավելել է, որ հարձակվողին ամեն ինչ շտկելու հնարավորությոուն է տրվել, եթե վերջինս օգտվի այդ շանսից, կարող է վերադառնալ:
