«Հայաստանն այժմ մի շարք առումներով գտնվում է ոչ լիարժեք վիճակում և ելքեր է փնտրում: Նման իշխանությունները չեն կարող որևէ լավ բան անել, երբ չարացած են մարդկանց դեմ, նրանց պետք է օտարել»,- ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողով»-ին իր ելույթում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսքով՝ այսօրվա համաժողովը հենց այդ նպատակն է հետապնդում՝ ինչպես անել, որ մեր հաարակությունն անցնցում անցնի արժանի իշխանության:
Ըստ տնտեսագետի՝ ամբողջ հասարակությունը պետք է միանա նման փոփոխություններ իրականացնեու համար ու դրա համար պետք է չհոգնել, չհիասթափվել և անտարբեր չդառնալ:
«Համաձան չեմ, որ իշխանությունն արդեն երկար ժամանակ ճգնաժամում է: Վկայությունն այն է, որ քաղաքական ուժերը 12 կետ ներկայացրին իշխանությանը: Դա էլեմենտար, շատ սովորական մոտեցում էր, որով իշխանություններին ասվում էր՝ հետրիք է գողանաք և թալանել:
Այսպիսի իշխանությունները պետք է հրաժարական տան: Պետք են սահմանադրական փոփոխություններ ենթադրվեն: Պետք չէ համակերպվել այսպիսի իշխանությունների հետ»,- համոզված է Վարդան Բոստանջյանը:
Նա կարծում եմ, որ այս բացասական զարգացումների վերաբերյալ կարելի է անսպառ խոսել, և «ինչպես Ծառուկյանն է ասում՝ հերիք է, անցնենք գործի»: