Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ Մեղրի քաղաքում

analitik.am

Նոյեմբերի 30-ին, ժամը 13:45-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 41 հասցեին հարակից տարածքում, հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 14:55-ին:

Այրվել են չշահագործվող շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 2 քմ), շինությանը հարակից կուտակած աղբ (մոտ 3 խմ), մալուխ (մոտ 20 գմ) և մոտ 1000 քմ խոտածածկույթ:

Նույն շարքից