Քաղաքական Միջազգային Հասարակություն 

Պուտինին նժույգ նվիրել ցանկացող սիրիացին նժույգով հասել է Դամասկոսից Ռոստով

РИА «Новости»-ն հայտնում է, որ սիրիացի Ադնան Ազամը, արաբական նժույգ հեծած, գնում է Դամասկոսից Մոսկվա և արդեն հասել է Ռոստով:

Ուղևորությունը Ազամը սկսել է 2019 թ. ապրիլի 19-ից՝  Դամասկոսի Օմեյադով հրապարակից: Նա ծրագրել է լինել Մոսկվայում հունվար ամսին: Ազամի՝ «Ռուսաստանի շնորհիվ խաղաղություն Սիրիայում» խորագրով ուղևորությունը աջակցություն է ստացել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից, իսկ արաբական նժույգը Ազամը որոշել է նվիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ազամն արդեն հաղթահարել է ավելի քան 6 հազար կմ, եղել է Իրաքում, Իրանում, Ադրբեջանում, իսկ Ռուսաստանում այցելել է Դաղստան, Չեչնիա, Ստավրոպոլ և Ռոստով:

Նրա խոսքով՝ ամենից դժվարը Իրանում էր, քանի որ ջերմաստիճանն այնտեղ բարձրացել էր մինչև 55 աստիճան: Նա նաև դժգոհել է Ռուսաստանի ցուրտ եղանակից: Նրա համար խոչընդոտ է եղել նաև լեզուն: Ուղևորության ընթացքում սիրիացին գիշերել է կամ հյուրընկալ տանտերերի մոտ, կամ էլ հենց դրսում:

https://www.instagram.com/p/B4NARYYnMmg/?utm_source=ig_embed

Նույն շարքից