Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«1989-ին, երբ Ֆրանսիան նշում էր հեղափոխության 200 ամյակը, բոլոր դեսպանատներում տոնական ընդունելություններ էին կազմակերպել։
Չինաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, ընդունելության ժամանակ, ֆրանսիացի լրագրողը հարցրել է Չինաստանի ղեկավարին, թե ինչ կարծիք կհայտնի հեղափոխության մասին։ Վերջինս ասել է, որ ընդամենը 200 տարի է անցել, դեռ վաղ է կարծիք հայտնելը, տեսնենք ինչ կլինի։
Դեռ մի քանի օր չանցած մեր "հեղափոխականներն" արդեն հեղափոխական թանգարան էին բացում իրենց կոշիկներով, գլխարկներով, փայտերով ու կատարվածը գնահատում որպես հեղափոխություն։ Գոնե մի 2 տարի էլ չէին սպասում, որ պատմությունն" իր խոսքը ասի»: