Միջազգային Քաղաքական 

Վրաստանի իշխանութունն ու ընդդիմությունը չեն կարողացել համաձայնության գալ

Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների և ընդդիմության առաջնորդների միջև 6-ժամյա բանակցությունները 2020-ին խորհրդարանական ընտրությունների բարեփոխումների շուրջ անարդյունք են ավարտվելԱյս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:

«Ընդդիմությունը մեզ առաջարկում է ընտրությունների այսպես կոչված գերմանական մոդել: Հանդիպման ժամանակ մենք համակողմանիորեն քննարկել ենք նրանց առաջարկը ինչպես իրավական, այնպես էլ քաղաքաքական տեսանկյունից: Մենք նույն դիրքորոշմանն ենք մնացել և կարծում ենք, որ այդ մոդելը ոչ սահմանադրական է, և այս հարցով հետագա բանավեճերի անցկացումն արդեն անհնար է»,- ասել է նախարարը:

Ցուլուկիանին նշել է նաև, որ իշխանությունները պատրաստ են հանդիպելու ընդդիմության հետ և քննարկելու ընտրություններին վերաբերող նոր նախաձեռնություններ, եթե այդպիսիք լինեն:

«Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ, ԱԳ նախկին նախարար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ ընդդիմությունը պատրաստ է շարունակել երկխոսությունը, սակայն ցույցերը չեն դադարելու:

Նույն շարքից