Հասարակություն 

Ռուսական Արմավիրում ապամոնտաժել են Գարեգին Նժդեհի հուշատախտակը

Ռուսական Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում տեղակայված Գարեգին Նժդեհի հուշատախտակն ապամոնտաժվել է:

Հուշատախտակի ապամոնտաժման մասին վկայում է «Հարավային լրատվական ծառայություն» հրատարակությունում հայտնված փաստաթուղթը, որում հայկական եկեղեցու վանականը, քաղաքապետ Սերգեյ Ֆրոլովի նամակին ի պատասխան, հայտնում է ապամոնտաժման մասին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը պղծել էր վերոնշյալ Գարեգին Նժդեհի հուշատախտակը:

Նույն շարքից