Քաղաքական 

Շիրինյանի ելույթը՝ Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովին

Ինչպես տեղեկացրել ենք,  այսօր կայացավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողով»-ը: Կազմակերպիչները նախապես հայտարարել էին, որ  ժողովի նպատակն է լսել, քննարկել և մշակել մի համակարգը, որը նպաստելու է երկրում տիրող տնտեսական, սոցիալական և քաղաքական իրավիճակի բարելավմանը:

 

Խորհրդաժողովի երրորդ նիստին, երբ արդեն հնչել էին բազմաթիվ ելույթներ, հանդես եկավ նաև քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:

 

«Երբ հրավիրվեց և բացվեց համաժողովն, ինձ թվում էր, բարեկամներ, որ հիմնականում աշխատանքը պետք է  գնար քաղաքական գործընթացի գնահատականի և խնդիրների լուծման ուղղությամբ, բայց ըստ հայկական հին սովորության՝ 20 տարվա գործը գնաց հիմնական նկարագրական մասով: Ես կփորձեմ որոշ բաներ ասել, որոնք ճիշտ են քաղաքագետի դիտանկյունից»,- ասաց նա:

 

Լ. Շիրինյանը իր ելույթում հակիրճ ներկայացրեց խնդիրների լուծման իր ճանապարհը, որի հիմքում ընկած է սոցիալական շուկայական տնտեսությունը: Շիրինյանի այս տեսակետը Analitik.am-ը ավելի վաղ ներկայացրել է նրա հեղինակած հոդվածների տեսքով, որոնք ներկայացնում ենք ստորև.

 

Սոցիալական շուկայական տնտեսությունը որպես Հայաստանի Հանրապետության մոդեռնիզացիայի այլընտրանք. ՄԱՍ 3

 

Սոցիալական շուկայական տնտեսությունը որպես Հայաստանի Հանրապետության մոդեռնիզացիայի այլընտրանք. ՄԱՍ 2

 

Սոցիալական շուկայական տնտեսությունը որպես Հայաստանի Հանրապետության մոդեռնիզացիայի այլընտրանք. ՄԱՍ 1

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից