Հայաստան Քաղաքական 

Վարչապետը հումորի արտակարգ զգացողություն ունի. Կարեն Բեքարյան

Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վարչապետը հումորի արտակարգ զգացողություն ունի:

Դրա մասին են վկայում՝ նրա քաղաքապետին իր անմիջական պաշտպանության տակ վերցնելը և այդ պաշտպանության լրջությանը հավատալը, կամ արտահայտած բավականին հումորային մտքերից օրինակ՝ այս երկուսը.

  1. «… վերջին 1.5 տարվա ընթացքում մեզ հաջողվել է լուծել մեր արտաքին քաղաքականության ամենահրատապ խնդիրները: Այս համատեքստում շատ կարևոր եմ համարում արձանագրելը, որ Հայաստանի Հանրապետությունը, մեր կառավարությունը կարողացել է այդ թվում դիրքավորվել, մեր ընթացիկ պատկերացումներին, մեր ռազմավարական շահերին և նպատակներին համապատասխան, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում: … »:
  2. «… Բայց շատ կարևոր է որպես այս ամենի ամփոփում ասել, որ 1.5 տարվա պրոցեսները՝ թե՛ տնտեսության ոլորտում, թե՛ արտաքին քաղաքական ոլորտում, թե՛ Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում, թե՛ քաղաքական կյանքի և ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների առումով, ցույց են տվել մեր ռազմավարական պատկերացումների մրցունակությունը կամ դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերին: … »:

Հետևե՛ք վարչապետի մտքերին, վստահ եմ, հումորային հաջորդ գլուխգործոցներն իրենց երկար սպասել չեն տա…»:

Նույն շարքից