Հայաստան Քաղաքական 

Մեր նպատակն այն է, որ այս կապը դուք զգաք սպառազինության մակարդակում, զգաք ձեր հագած կոշիկով, զգաք ձեր հագած շորով, զգաք ձեզ տրամադրվող սննդով... Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է պաշտպանական բանակի հյուսիսային հատվածի սահմանապահ դիրքեր: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանապահ դիրքեր այցելելու նպատակին, զինված ուժերի զարգացմանը, զինծառայողների շրջանում միջանձնային հարաբերություններին և այլ հարցերի:

«Պատկերացրեք, ինչ-որ միջավայրում, հնարավոր է բնության մեջ ձեզնից շատերի ընկերները, ծնողները որևէ մեկի ծննդյան օրն են նշում` հանգիստ, ուրախ, միմյանց անեկդոտներ են պատմում, երգում են, պարում. դա ձեր ծառայության շնորհիվ է, որովհետև եթե այդ ծառայությունը չլիներ` այդ ամենը չէր լինի, այդ ամենն իմաստ չէր ունենա և այդ ամենի տրամադրությունը չէր լինի ընդհանուր առմամբ: Եվ հիմա մեր նպատակն այն է, որ այս կապը, այս բովանդակությունը դուք զգաք. զգաք սպառազինության մակարդակում, զգաք ձեր հագած կոշիկով, զգաք ձեր հագած շորով, զգաք ձեզ տրամադրվող սննդով, զգաք իրար նկատմամբ ձեր վերաբերմունքով, այստեղ արդեն կառավարության անելիքն ավելի քիչ է, ձեր անելիքն՝ ավելի շատ», - ասել է Նիկոլ Փաշինյանը զինծառայողների հետ հանդիպման ժամանակ:

Նույն շարքից