Բելգորոդի թիվ 15 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչին, որը ծեծկռտուք էր սարքել աշակերտի հետ, չեն հեռացնի աշխատանքից: Սակայն տարածքային վարչությունում խոստացել են ուսուցչին կարգապահական պատասխանատվության ենթարկել:
Ծեծկռտուքի մասնակիցները և ականատեսները ցուցմունք են տվել ոստիկանությունում: Երկուշաբթի օրը կկայանա անչափահասների գործով հանձնաժողովի նիստը: Դպրոցում ստուգում կանցկացվի:
Դեպքից հետո տնօրենը հայտարարել էր, որ կհեռացնի աշխատանքից ուսուցչին, սակայն վերջինիս կողքին են կանգնել գործընկերները՝ սոցցանցերում նրան աջակցող ֆլեշմոբեր տարածելով:
Վիճաբանության պատճառ է եղել այն, որ աշակերտն ուշացել է դասից և կոպտել ուսուցչին՝ ի պատասխան նրա նկատողությանը: Ուսուցիչը դուրս է հրավիրել աշակերտին:
Հայտնի է, որ աշակերտը վիրավորել է նաև ուրիշ ուսուցիչների և սպառնացել նրանց: