Նոյեմբերի 29-ին Լոնդոնում կատարված ահաբեկչությունն իր վրա է վերցրել ԻՊ խմբավորումը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ Լոնդոնում տղամարդը, որի մարմնին ամրացված է եղել պայթուցիկ սարք, դանակով հարձակվել է անցորդների վրա: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 2 մարդ, կա 3 տուժած: Ոստիկանությունը պարզել է ահաբեկչի ինքնությունը: Ահաբեկիչը նախկինում դատապարտված պաղեստինյան ծագումով բրիտանացի 28-ամյա Ուսման Խանն է, որը 2012 թ. դատապարտվել է Լոնդոնում ահաբեկչություն ծրագրելու համար: