Իրավական Հասարակություն Պատահարներ 

Արտակարգ դեպք Տավուշի մարզում

analitik.am

Նոյեմբերի 29-ին  ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում, «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բանժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գանձաքար գյուղ, որտեղից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 28-ամյա Սաշա Մարտիոսյանն էր, որն իր համագյուղացիներ՝ 32-ամյա Անդրանիկ Պետրոսյանի և 32-ամյա Կարեն Մատինյանի հետ, նույն օրը մեկնել է «Իջևան» անտառտնտեսության Գանձաքարի անտառպետության թիվ 2 պահաբաժնի «Բդուլղանուտ» կոչվող տարածք, որտեղ Ս. Մարտիրոսյանը բենզասղոցով ծառ է հատել ու այդ ժամանակ հսկայական ծառ հարվածել է նրա գլխին, որն էլ ստացված վնասվածքից մահացել է:

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև երկաթե ճոպաններ, տապալված հաստաբուն ծառ, որի վրա եղել են արնանման հետքեր:  Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից