Խորհրդային միության զինագործները առաջատար են եղել ավտոմատ զենքերի մշակման հարցում: Առաջին անգամ նրանք են իրականություն դարձրել հրացանի եռակի փողը, պլաստիկ պոլիմերներից պատրաստված փողային տուփը, ինչպես նաև հասել են կրակի զարմանալի արագության: Ըստ The National Interest ամերիկյան հրատարակության՝ զենքի որոշ տեսակներ մինչև այսօր էլ ունեն ֆուտուրիստական տեսք:
Հրատարակության կազմած ցանկում հատկապես հիշատակվում են զինագործ Գերման Կորոբովի կողմից ստեղծված ТКБ-022 հրացանը և եռակի փողերով և փամփշտակալով ТКБ-59 հրացանը:
Հրատարակության վերջում նշվում է, որ այնուամենայնիվ զինվորականները նախընտրում են Կալաշնիկովի հրացանը: