Քաղաքական 

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են , որ փետրվարի 6-ին Մյունխենում մեկնարկեց անվտանգության հարցերով 51-րդ համաժողովը, որին մասնակցում են տասնյակ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ, պաշտպանության նախարարներ, խոշոր կորպորացիաների եւ հետազոտական կենտրոնների նախագահներ։

Համաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։

Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։

Զրուցակիցները անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերին՝ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։

Նույն շարքից