Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«‹‹Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին›› օրենքի նախագծի հակաժողովրդավարական հնարավոր հետևանքներին վերաբերող ֆեյսբուքյան իմ գրառման կապակցությամբ ես ստացա մի քանի զանգեր, այդ թվում իմ ուսանողներից, որոնք անհրաժեշտություն առաջացրեցին մեկ անգամ ևս անդրադառնալ իմ նախկին գրառման վերջին մտքի՝ ավտորիտար քաղաքական ռեժիմի հաստատման հեռանկարի, մեկնաբանությանը:
Իմ մտահոգությունն այն է, որ մեզանում ընթանում է ‹‹Ժողովրդի իշխանություն- հպարտ քաղաքացի›› խոստումնալից մոդելի սահուն և քվազիժողովրդավարական բանաձևումներով քողարկված փոխակերպում ‹‹ ուժեղ իշխանություն-հնազանդ քաղաքացի›› հեռանկար չխոստացող մոդելի:
Ըստ իս, սա է զարգացումների ներկա փուլում մեր հասարակության քաղաքական երկընտրանքը»: