Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հերթական նիստի ընթացքում քննարկվեց նաև ԳՄ-ի կազմը համալրելու հարցը: ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի որոշմամբ Գերագույն Մարմնի կազմը համալրեց Արսեն Համարձումյանը։
Հիշեցնենք, որ ՀՅԴ Գերագույն Մարմնի նախկին անդամ Արմեն Ռուստամյանը , ՀՅԴ Ընդհանուր Ժողովում ընտրվել էր ՀՅԴ Բյուրոյի անդամ: Արսեն Համարձումյանը Սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախկին նախարարն է: