Հասարակություն Պատահարներ 

Կամրջից ավտոբուսն ընկել է գետը, որի հետևանքով մահացել է 19 մարդ

analitik.am

ՌԴ Անդրբայկալյան երկրամասում ավտոբուսն ընկել է կամրջից Կուենգա գետը: Նախնական տվյալներով՝ պատահարի պատճառն անիվի վնասված լինելն է: Ամենայն հավանականությամբ անսարքության պատճառով վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Պատահարի հետևանքով մահացել է 19 մարդ, մեկն էլ գտնվում է ծանր վիճակում:

ՌԴ ԱԻՆ-ի տվյալներով վթարված ավտոբուսի մնացորդներում դեռ մարդիկ կան:

Նույն շարքից