Ինտերֆաքս գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին կհանդիպեն Փարիզում, իսկ հանդիպման ձևաչափը կորոշվի հանդիպման նախօրեին:
ՌԴ նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինը և Զելենսկին շատ հարցեր ունեն քննարկելու. «Հարցեր կան, որոնք որոշում են պահանջում նախքան Նոր տարին, նախքան հունվարի 1-ը, մասնավորապես՝ գազի հետ կապված»: