Ռուսական Ամուր ակումբի հոկեյիստ Մաքսիմ Կոնդրատիևը Խաբարովսկում հարձակման զոհ է դարձել: Այս մասին հայտնել է ակումբի կայքէջը:
Կայքի տեղեկություններով՝ նոյեմբերի 30-ին սրճարաններից մեկի մոտակայքում հոկեյիստի կնոջ վրա հարձակում են գործել: Պաշտպանելով կնոջը՝ հոկեյիստն ուժեղ հարված է ստացել գլխի շրջանում: Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին:
հոսպիտալացված հոկեյիստի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հայտնի է, որ նրա կինը կատարվածի արդյունքում չի տուժել: