Հասարակություն Իրավական 

Արտակարգ դեպք Երևանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 15։55-ի սահմաններում,  Գլենդել Հիլզ թաղամասից հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացին, ով այս պահին գտնվում է վիրահատարանում, տեղափոխվել է նշված թաղամասի 7/6 շենքի բնակարաններից մեկից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Էջմիածին քաղաքի բնակիչ Մխիթար Ղ-ն է։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ոստիկանները նշված շենքի 104 բնակարանում՝ դռան մոտ, հայտնաբերել են արնանման հետքեր, միջանցքում՝ գաղտնի փականով դանակ և թափթփված իրեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից