Գլխավոր Հասարակություն 

Բնակիչները սկսելու են անձամբ գտնել գողերին ու հաշվեհարդար տեսնել, ու դա կարա շատ վտանգավոր լինի. Աշոտ Ասատրյան

analitik.am

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աղբահանության կառավարման և համակարգման բաժնի նախկին պետ Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շնորհավորում եմ մեզ բոլորիս,որ հասաք 90-ականներ, բակում կանգնած մեքենաների անիվները մեկ գիշերվա մեջ գողացել են, իմ մեքենային «լավ աչքով» են նայել, մենակ կողային հայելիներն են տարել: Կոնկրետ մեր բակում արդեն 1 տարի է նման գողությունները:

Ոստիկանության նման անգործությունը դրդելու են նրան, որ բնակիչները սկսելու են անձամբ գտնել գողերին ու հաշվեհարդար տեսնել, ու դա կարա շատ վտանգավոր լինի:

Մարդիկ դեռ հույս ունեն, որ ոստիկանները կգտնեն գողերին ու դեռ դիմում են նրանց, բայց դեռ սկի մեր անցած տարվա գողությունները չեն բացահայտվել»:

Նույն շարքից