Միջազգային Քաղաքականություն 

Իրաքի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

analitik.am

Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ-Մահդին հրաժարականի դիմում է ուղարկել խորհրդարան։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ը։

Վարչապետի հրաժարական տալու մտադրության մասին հայտարարել է դեռևս հոկտեմբերի վերջին․ «Հրաժարականը կարևոր է ճգնաժամին վերջ տալու համար»,-ասել է նա։

Աբդուլ-Մահդին խնդրել է խորհրդարանին հնարավորինս արագ ընտրել իրեն փոխարինողին, քանի որ երկիրը ներկայիս իրավիճակում չի կարող մնալ առանց կառավարման։

Հոկտեմբեր ամսվա սկզբից Իրաքում չեն դադարում բողոքի ակցիաները՝ կառավարության հրաժարականի, կոռուպցիայի դեմ պայքարի, գործազրկության և ապրելակերպի բարելավման պահանջով։

Նույն շարքից