Տեսանյութեր Հասարակություն 

Խանդոտ տղամարդը գնդակահարել է ընկերուհուն և նրա ընկերոջը /Տեսանյութ/

Ռուսաստանի սրճարաններից մեկում տղամարդը գնդակահարել է իր սիրելի աղջկան և նրա ընկերոջը։ Այս մասին հայտնում է Լայֆը։

Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը մոտենում սեղանին, որտեղ մի խումբ երիտասարդներ են նստած, հանում է ատրճանակը և կրակում աղջկա վրա: Աղջկան փորձում է մարմնով ծածկել կողքին նստած տղամարդը, ինչից հետո հաստատության մեկ այլ այցելու պատասխան կրակ է բացում երիտասարդի ուղղությամբ:

Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տղամարդը, ով իր մարմնով ծածկել է աղջկան վնասվածքներ է ստացել ձեռքի և ոտքի հատվածում: Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ոստիկանները բերման է ենթարկել Չապաևսկոյե գյուղի 24-ամյա բնակչին։ Նրանից առգրավել են տրավմատիկ ատրճանակը, որից, ենթադրաբար, նա կրակել է։

Նույն շարքից