Միջազգային Քաղաքականություն 

«Նորմանդական քառյակի» բանակցությունները կշարունակվեն Աստանայում

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Նորմանդական քառյակի՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների՝ ՈՒկրաինայի հարցով բանակցությունները կարող են շարունակվել Ղազախստանում:

Այդ հավանականության մասին հայտարարել են Աստանայում: Հայտնի է դարձել, որ Ղազախստանի նախագահ Նազարբաևը և Գերմանիայի կանցլերը Մերկելը դա քննարկել են հեռախոսազրույցի ընթացքում:

 

Ղազախստանի նախագահի գրասենյակի տարածած այս տեղեկությանը զուգահեռ,  նման հնարավորությունը չի բացառել նաև Մերկելը: Նազարբաևը իր հերթին բարձր է գնահատել Մերկելի մեծ ավանդն Ուկրաինայի խնդրի կարգավորման գործում: Հետաքրքրական է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ:

 

Մինչ Աստանայի հնարավոր հանդիպումը, Մերկելը և Օլանդը փետրվարի  20-ին նույն Ուկրաինայի հարցով քննարկում կունենան Փարիզում:

 

Արդեն երրորդ օրն է` Մինսկում շարունակվում են Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորման բանակցությունները՝ նորմանդական ձևաչափով:

 

Նույն շարքից