Միջազգային Քաղաքական 

Հունաստանի ԱԳՆ-ը պատասխանել է Էրդողանի «ռազմական հռետորաբանությանը»

Թուրքիան սպառնում է տարածաշրջանային կայունությանը և արհամարհում է բարիդրացիության սկզբունքները՝ միաժամանակ շարունակելով խախտել միջազգային իրավունքը: Այս մասին հայտարարել են Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում։

Բացի այդ, դիվանագիտական ​​գերատեսչությունում նշել են, որ Թուրքիայի նախագահը որոշել է խաղաղ համագործակցության նախագիծը վերածել ռազմական հռետորաբանության և միջազգային լեգիտիմության արհամարհանքի դրսևորման․ «Հուսով ենք, որ Թուրքիայի ղեկավարությունը հասկանում է, որ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը պետք է լինի պարտադիր, այլ ոչ թե երկրի հայեցողությամբ»,-հայտարարել են ԱԳՆ-ում։

Նույն շարքից