Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը պահանջել է Միացյալ Նահանգներից դադարեցնել երկրի ներքին գործերին միջամտելը: Այս մասին ասված է Twitter-ում՝ դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ:
Այսկերպ, դիվանագետներն արձագանքել են ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուսի հայտարարությանը, ով օտարերկրյա գործակալների մասին ՌԴ օրենքը կապել է «անկախ ձայները լռեցնելու» փորձերի հետ:
Ռուսաստանի դեսպանատունը հղում է արել նաև Մարիա Բուտինայի դեպքը, ինչից հետո «ոչ մի ռուս չի կարող իրեն ապահով զգալ Միացյալ Նահանգներում և վայելել խոսքի ազատությունը»: