Ինգուշեթիայում սամբոյի մրցաշարի ժամանակ զանգվածային ծեծկռտուք է սկսվել: Այս մասին Telegram իր ալիքում հայտնում է Baza հրատարակությունը:
Ծեծկռտուքը սկսվել է Ինգուշեթիայի և Չեչնիայի հակառակորդների միջև բախումից հետո: Վիճաբանության պատճառը հայտնի չէ, սակայն դրան մասնակցել են ինչպես մարզիկները, այնպես էլ երկրպագուները:
Ըստ ՏԱՍՍ-ի, ծեծկռտուքի մասնակցիներին անմիջապես հանդարտեցրել են սպորտային համալիրի անվտանգության ծառայության աշխատակիցները․ «Ոչ ոք չի տուժել և բերման չի ենթարկվել իրավապահ մարմինների կողմից»,-ասված է Ինգուշեթիայի սպորտի նախարարությունում։