Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հարավ-արեւելքի իրադրության խաղաղ կարգավորման՝ Մինսկում հավանության արժանացած համալիր միջոցառումները, տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Արծարծվել են, մասնավորապես, հրադադարի ռեժիմին, ծանր սպառազինությունների հետքաշմանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ՝ Դեբալցեւոյի շրջանի իրադրությունը:
Նրանք պայմանավորվել են տարբեր ձեւաչափերով շարունակել շփումները Մինսկի պայմանավորվածությունների կատարմանն օժանդակելու նպատակով: