Հասարակություն 

Հայտնի է դարձել աղանդավորների կողմից երեխաների նկատմամբ դաժան մեթոդների մասին

analitik.am

«Քրիստոսի աշակերտներ» աղանդավորական կազմակերպության ղեկավար Զեմֆիրա Գայնուլինան, ում հետևորդները Եկատերինբուրգում սպանել են 9-ամյա մի տղայի, իրենց համակիրներին ստիպել են պատժել երեխաներին և դաժանաբար ծեծի ենթարկել նրանց՝ անկարգությունների համար: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով իր աղբյուրին, ով ծանոթ է իրավիճակին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխաներին պատժել են հաց վերցնելու, վազելու ու աղմկելու համար․ «Աղանդավորները փակել են երեխաների բերանը, որպեսզի ոչ ոք, առավել ևս հարևանները, չկարողանան լսել նրանց ձայնը»,-ասել է աղբյուրը՝ նշելով, որ այնտեղ եղել են նաև Զեմֆիրա Գայնուլինայի սեփական երեխաները:

Ըստ իրավապահ մարմինների, վերոնշյալ աղանդավորական կազմակերպությունը գոյություն ունի արդեն մի քանի տարի, դրա հետևորդները բնակարան են վարձել և շրջանից տեղափոխվել մարզ: Գայնուլինան համացանցի միջոցով հավաքագրել է աղանդի նոր անդամներին, այնուհետև շարունակել շփվել նրանց հետ՝ գումարներ վերցնելու նպատակով: Նշվում է, որ ներդրվող գումարները տատանվել են 500 ռուբլիից մինչև տասնյակ հազարավոր եվրո, ինչպես նաև Գայնուլինայի հրահանգով խմբի նոր անդամները վաճառել են իրենց բնակարանները:

Նշվում է նաև, որ «Քրիստոսի աշակերտներ» աղանդավորական կազմակերպությունում եղել են ոչ միայն ռուսաստանցիներ, այլև Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիներ:

Հատկանշական է, որ կազմակերպության ղեկավարը ներշնչել է իր հետևորդներին, որ ինքը լսում է Աստծուն, և յուրաքանչյուր ոք, ով չլսի նրան, դժոխք կգնա։

Երեխայի մահից անմիջապես հետո Եկատերինբուրգում բերման են ենթարկել մահացած երեխայի հորը, աղանդավորական կազմակերպության ղեկավարին և նրանց մի խումբ հետևորդներին։

Երեխայի մահվան մասին հայտնի է դարձել նոյեմբերի 28-ին։ Եենթադրաբար, փոքրիկը մահացել է նոյեմբերի 5-ին։

Նույն շարքից