Հայաստան Քաղաքականություն 

Ես չեմ գնում Մանումենտում լոտկա քշելու. ԲՀԿ-ական պատգամավորը կիսատ թողեց հանձնաժողովի նիստը

analitik.am

ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստն այսօր ընթանում է շատ բուռն մթնոլորտում:

Նիստի ընթացքում փոքրիկ բանավեճ տեղի ունեցավ նաև հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի միջև:

Երբ Պետրոսյանը հայտնեց, որ ստիպված է գնալ, Վարդանյանը նշեց, որ ճիշտ կլիներ, եթե վերջինս մնար:

«Մեր դիրքորոշումը դեմ է (նկատի ունի ՍԴ դատավորների մասին նախագիծը): Ես ուղղակի այլ զբաղվածության պատճառով…»,-ասաց պատգամավորը:

«Պարոն Պետրոսյան, ես ստիպված եմ հիշեցնել, որ նիստերին մասնակցելը պատգամավորի պարտականությունն է: Երբ մենք խոսում ենք հարկատուների գումարների մասին, դա վերաբերում է բոլորին, այդ թվում՝ իմքայլական պատգամավորներին, ովքեր անհարգելի պատճառներով այստեղ չեն: Եթե մենք խոսում ենք վարձատրության, իրավաչափության, հարկատուների փողերը չվատնելու մասին, բարի եղեք, Ձեր բոլոր պարտականությունները ձևավորեք այնպես, որպեսզի կարողանաք մասնակցել հանձնաժողովի նիստերին, քանի որ դա պարտադիր է»,-հայտարարեց Վարդանյանը:

«Կարծեմ թե ես մինչ այս պահը մասնակցում եմ ու իմ աշխատանքային գրաֆիկն այստեղ չպետք է որոշվի: Ես չեմ գնում Մանումենտում լոտկա քշելու: Ես ԱԺ շրջանակներում այլ պայմանավորվածություն ունեմ: Սա նշանակում է, որ ես նիստին չեմ մասնակցե՞լ»,-պատասխանեց Պետրոսյանը:

Մոտ 10 րոպե քննարկումից հետո Պետրոսյանն ամեն դեպքում դուրս եկավ սենյակից:

Նույն շարքից