Միջազգային Քաղաքականություն 

Սաակաշվիլին ասել է, թե ինչու է լքել Վրաստանը

analitik.am

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ իր երկրից չի հեռացել բանտ գնալու վախի պատճառով: Այս մասին վերջինս հայտարարել է «Mtavari» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է Լենտան։

«Չեմ հեռացել բանտ գնալու վախի պատճառով»,-ասել է քաղաքական գործիչը՝ հիշեցնելով, որ բանտ նստելու սպառնալիք կար նաև Ուկրաինայում:

Ըստ նրա, Վրաստանը լքելու որոշման պատճառն այն է եղել, որ նա հոգնել է, իր աշխատանքից հոգնել էին նաև այլ մարդիկ: Քաղաքական գործչի կարծիքով՝ այդկերպ նա «բոլորին հանգստանալու հնարավորություն է տվել»:

Միևնույն ժամանակ, Սաակաշվիլին ափսոսացել է իր արարքի համար և նշել, որ «երկիրը թողնելն ամենավատ ելքն էր»:

Նույն շարքից