Հասարակություն 

Արտակարգ դեպք՝ Լոռիում. Վանաձորում ընտանեկան խնջույքին չհրավիրելու պատճառով վիճաբանությունն ավարտվել է 2 հոգու դանակահարությամբ

analitik.am

Դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի բնակիչ, 23-ամյա Սարգիս Խարատյանը, ով հիվանդանոց է բերվել «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ և Տավրոսի 20-րդ փողոցի բնակիչ, 50-ամյա Արթուր Խարատյանը:

Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վերջիններս գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, Տարոն 2 շենքի մոտ ընտանեկան խնջույքին չհրավիրելու պատճառով տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ա. Խարատյանի քրոջ որդին՝ Վանաձորր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 23-ամյա Ազատ Շահնազարյանը իր մոտ եղած դանակով հարվածել ու վնասվածքներ է պատճառել Ա և Ս. Խարատյաններին:

Ավելին՝ shamshyan.com

Նույն շարքից