Քաղաքականություն 

ԲՀԿ Նոր նորքի գրասենյակի ղեկավարը ձերբակալվել է

analitik.am

Երեկ ուշ երեկոյան ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) Նոր Նորքի գրասենյակի ղեկավար Արթուր Մամոյանը՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Այդ մասին «Ազատությանը» փոխանցել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:


Նա նշել է նաև, որ «Բարգավաճ»-ի ներկայացուցիչ Ռուբեն Գևորգյանին պատկանող հյուրանոցային համալիրում գիշերը ստուգումներ են իրականացրել։


Ոստիկանության պաշտոնյան, հակադարձելով ԲՀԿ-ականներին, ասում է, թե քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել կատարվածում։

Նույն շարքից