Գլխավոր Քաղաքականություն 

ԼՂ հարցը գտնվում է Պուտինի ուշադրության կենտրոնում. ՌԴ ԱԳՆ

analitik.am

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան կատարելիք այցի նախօրեին ՌԴ ԱԳ նախարարությունը մեկնաբանել է ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցերը:

Հիշեցնենք, որ Լավրովը Ադրբեջանում լինելու է դեկտեմբերի 2-3-ին: Նա հանդիպումներ է ունենալու երկրի նախագահի և ԱԳ նախարարի հետ՝ քննարկելով այդ թվում նաև ԼՂ հակամարտության հարցը:

ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն աջակցելը ռուսական արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, հարցը գտնվում է նախագահի ուշադրության կենտրոնում. «Որպես հիմք ընդունում ենք այն, որ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով, կողմերի միջև երկխոսության արդյունքում»:

Նշվում է նաև, որ Մոսկվան շարունակում է օգնել Երևանին և Բաքվին, որպեսզի կողմերը բանակցեն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում:

Նույն շարքից