Հասարակություն 

ԱՄՆ-ում ինքնաթիռ է վթարվել. զոհեր կան

analitik.am

ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքի օդանավակայանում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել : Այս մասին հայտնում է NBC Chicago-ը՝ հղում անելով հատուկ ծառայությունների աշխատակիցներին:

Հայտնվում է, որ ինքնաթիռը շարժիչի հետ կապված խնդիրներ է ունեցել, ինչով պայմանավորված պարտադրված վայրէջք է կատարել, սակայն ինչ-որ բան այնպես չի ընթացել ու այն վթարվել է:

Օդանավակայանի մոտ գտնվող տները չեն տուժել:

Նույն շարքից