Հասարակություն 

Ուղևորն անհարմար նստատեղի պատճառով ստիպել է օդաչուներին արտակարգ վայրէջք կատարել

analitik.am

Ֆլորիդայում ամերիկացի ուղևորին բերման են ենթարկել այն բանից հետո, երբ նա կեղծ ահազանգ է բարձրացրել ինքնաթիռում և անձնակազմին ստիպել է շտապ վայրէջք կատարել: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Բանն այն է, որ թռիչքից անմիջապես հետո ուղևորներից մեկը բորդուղեկցորդներին ասել է, թե դժվարությամբ է շնչում, ինչից հետո ինքնաթիռի հրամանատարն արտակարգ իրավիճակ է հայտարարել և որոշել վերադառնալ օդանավակայան:

Այնուհետև կինը խոստովանել է, որ ձևացրել է՝ հույս ունենալով, որ իրեն կտեղափոխեն ավելի հարմար տեղ: Ինքնաթիռը վայրէջք կատարելուց հետո մեկնել է 40 րոպե անց:

Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ուղևորին, ով սկզբում հրաժարվել է լքել ինքնաթիռը:

Նույն շարքից