Բարի օր Քաղաքականություն 

Երրորդ նախագահը, որ մեծ-մեծ խոսում էր, թող այսօր կարողանա մի բան անել. Խաչատուր Սուքիասյան

analitik.am

Ինչ-որ գործընթաց է գնում, աշխատակիցները, ովքեր աշխատել են «Բջնի» գործարանում, հարցաքննության են կանչվել: Այս մասին լրագրողներին հայտնել է գործարար Խաչատուր Սուքիասյանը:

Հարցին՝ ճիշտ է արդյո՞ք, որ ինքը ցանկանում է ետ բերել գործարանը, Սուքիասյանը նշել է, որ հարցը տեղին չէ, որովհետև գործարանն անօրինական է խլվել. «Այն պետք է իրավական ճանապարհով ետ վերադարձվի: Այն իրավական ճանապարհով չի վերցվել: Իսկ հիմա այն ինչ տեղի է ունենում, դրա հակառակն է, ինչ եղել է տարիներ շարունակ»:

Գործարարի խոսքերով, հիմա ինչ էլ արվի, պետք է արվի իրավական ճանապարհով, ոչ թե կոշտ մեթոդներով. «Հիմա կոշտ գործողությունների փոքր բաղադրիչ նույնիսկ չենք տեսնում»:

Գործարարին գոհացնում են այն սկզբունքը, որը հիմա կա. «Մինչև 98 թվականը եղել է այնպիսի քաղաքական համակարգ, որն ունեցել է նման ցանկություն, սակայն կատարել է բավականին մեծ սխալներ, ինչից հետո, երբ քաղաքական համակարգը փոխվել է, Հայաստանը լրիվ այլ ճանապարհով է գնացել:

2018 թվականի հեղափոխությունից հետո հասկացանք, որ նորից հնարավոր է քաղաքական համակարգ լինի, հավասար պայմաններ լինեն, օրենքը գործի, ոչ մի թաղային հեղինակություն… Պաշտոնյաները, ովքեր ժամանակին մեծ-մեծ խոսում էին, այդ թվում նաև երրորդ նախագահը, թող այսօր մի բան կարողանա անել: Նա թող իրեն հիշի 90-ականների սկզբին: Այս ամեն ինչը պետք չէ մոռանալ»:

Սուքիասյանի համար ընկալելի, ընդունելի չէ այն, ինչ եղել է. «Ես երրորդ նախագահի հետ զրույց ունեցել եմ, ասել եմ՝ ձեր գյուղի տղան թալանում է: Ասում էր, որ այդիսի բան չկա: Հիմա կարող ենք գնալ տեսնել, թե ինչպես են գործարանը (նկատի ունի Սիրիուս գործարանը) թալանել տարել»:

Նույն շարքից