Հայաստան Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է ու շատ վատ ընկեր, նա մոռացավ իր բոլոր հին ընկերներին. Խաչատուր Սուքիասյան

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում գործարար Խաչատուր Սուքիասյանը, մեկնաբանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ Հայաստանում նոր իշխանությունները որևէ հեղափոխական փոփոխություն չեն արել, հայտարարեց, որ հարգում է ցանկացած պաշտոնյայի, ով նախկինում գործել է. «Սերժ Սարգսյանն էլ է դրական գործել, քանի որ ունեցել ենք Սահմանադրություն, ինչ-որ սահմաններ պահել է: Բայց Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել, նա ամեն ինչ արել է իր համար: Ես Սերժ Սարգսյանի հետ շատ լավ զրույց եմ ունեցել տարբեր ժամանակներում»:

Ինչ վերաբերում է երրորդ նախագահի հետ հարաբերություններին, գործարարն ասաց. «Եթե Սերժ Սարգսյանն ինձանից գործարան է խլել, ես չեմ կարող նրա հետ լավ հարաբերություններ ունենալ: Ես ասել եմ, որ նրա հետ ունեմ բարիդրացիական հարաբերություններ, ոչ թե՝ լավ: Ես լավ հիշում եմ, թե ինչ եմ ասել»:

Գործարարը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար ու շատ վատ ընկեր է. «Երբ երկիրը կառուցվում էր, երբ նա Ղարաբաղից եկավ, ես նրան հիշում եմ: Նա իր բոլոր հին ընկերներին մոռացավ: Նա մոռացավ նույնիսկ նրան, ումից ընդունեց նախագահությունը: Խաբելը շատ վատ բան է: Եթե մարդը կարող է առաջին դեմքի մակարդակով սուտ խոսել, կործանված է և՛ այդ մարդը, և՛ այն միջավայրը, որտեղ նա ապրում է»:

Նույն շարքից