Նախօրեին մեկնարկել է ԱՄՆ-ի պետքարտուղարի` եվրոպական եւ եվրասիական հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդի տարածաշրջանային այցն Ադրբեջան, Վրաստան և Հայաստան:
Երեկ երեկոյան նա ժամանել է Բաքու: Նուլանդը Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկելու է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, սահմանին առկա լարվածությունը: Բացի այդ, կքննարկվեն անվտանգությանը, ժողովրդավարությանը, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:
Այսօր Վ. Նուլանդը կմեկնի Վրաստան, իսկ վաղը՝ փետրվարի 18-ին՝ կայցելի Հայաստան:
Հայաստանում նա կհանդիպի կառավար ության բարձրաստիճան պաշտոնայների, քաղաքացիական հասարակության խմբերի և երիտասարդության ներկայացուցիչների հետ` քննարկելու համար Հայաստանի հետ ԱՄՆ քաղաքական, տնտեսական և միջժողովրդական կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր: Կքննարկվեն նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և երկարատև կարգավորմանն ուղղված զարգացումները: