Հասարակություն Տեսանյութեր 

Ինչպե՞ս. Մխիթարյանն իտալերենով հարցազրույց է տվել՝ զարմացնելով իտալացի երկրպագուներին /տեսանյութ/

analitik.am

«Վերոնայի» դեմ խաղում հաղթանակից հետո Հենրիխ Մխիթարյանն իտալերենով հարցազրույց է տվել լրատվամիջոցներից մեկին՝ զարմացնելով իտալացի երկրպագուներին:

«Ինչպե՞ս է նա կարողացել երեք ամսվա ընթացքում այս մակարդակով տիրապետել իտալերենին»,-գրել է երկրպագուներից մեկը:

«Նա երեք ամսվա մեջ ավելի լավ է սովորել իտալերեն, քան Ունդերը (թիմի թուրք կիսապաշտպանը)»,-գրել է մեկ այլ երկրպագու:

Հիմա Հայաստանի ազգային հավաքականի ավագն արդեն տիրապետում է 7 լեզվի՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պորտուգալերեն, իտալերեն:

Նույն շարքից