Գլխավոր Հասարակություն 

Ինչու են Ռուսաստանում ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը. Պարզաբանում է Զոհրաբ Մնացականյանը

analitik.am

Երկու օր առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ռուսաստանի Արմավիր քաղաքում հայկական եկեղեցու տարածքում ապամոնտաժել են Գարեգին Նժդեհի հուշատախտակը:

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, խոսելով վերոնշյալ մասին, մեջբերեց համայանքը մեկնաբանություն, որ հուշատախտակը վերանորոգելու համար է հանվել:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ տեղի պատգամավորներից մեկը պղծել էր Նժդեհի հուշատախտակը՝ պահանջելով ապամոնտաժել այն:

Մնացականյանն այսօր ասաց, որ տարօրինակ պատմություն է, ավելի համապարփակ տեղեկատվության կարիք կա, ինչի համար աշխատանք է տարվում:

Մնացականյանի խոսքերով, կարևոր է ընդգծել, որ այն եկեղեցու տարածքում է, իսկ եկեղեցին գործում է առանձին, այն պետությունից տարանջատված է. «Դրա համար ես պետք է զգուշություն ցուցաբերեմ:  Ես բնականաբար չէի ցանկանա՝ հարցը այնպիսի զարգացում ստանար, որ տաներ կրոնական փոքրամասնությունների իրավունքների հարթություն»:

Նախարարը, վերոնշյալը հաշվի առնելով, նշեց, որ կշարունակեն հետևել զարգացումներին:

 

Նույն շարքից