Քաղաքական 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր կլինեն Երևանում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր կլինեն Հայաստանում և հանդիպումներ կունենան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ակնկալվում է, որ այս անգամ միջնորդները նաև Ստեփանակերտ կայցելեն:


Նրանք փետրվարի 16-ին եղել են Բաքվում` Իլհամ Ալիևից լուրջ բանակցություն ակնկալելով (այս մասին հայտարարել էր ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր միկրոբլոգում):


 

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում միջնորդական առաքելություն իրականացնող Մինսկի խումբը փետրվարի 11-ից մեկնել էր Հելսինկի: Ֆինլանդիան Մինսկի խմբի անդամ է, և միջնորդները Հելսինկիում էին` խորհրդատվության համար:


«Ուրախ էի հանդիպել Ֆինլանդիայի արտգործնախարար Տուոմիոյային և մյուսներին՝ Լեռնային Ղարաբաղի հարցով: Ֆինլանդիան հակված է պրոգրեսի ԼՂ խաղաղ կարգավորման գործում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտարարել էր Ուորլիքը:

Նույն շարքից