Հասարակություն 

Սիրիայում ռուսական զրահամեքենան պայթել է ականի վրա

analitik.am

Թուրքի-սիրիական սահմանին ռուսաստանցի զինվորականների զրահամեքենան պայթել է ականի վրա: Այս մասին հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից:

Ինքնաշեն ականի պայթյունը տեղի է ունեցել այսօր, սիրիական Քոբանի քաղաքում: Միջադեպի արդյունքում երեք զինվորական թեթև վնասվածք է ստացել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Զրահամեքենան վնասվել է:

Նշենք, որ նոյեմբերին ևս ռուսական ուժերի ռազմական տեխնիկաները մի քանի անգամ պայթել են ականների վրա:

Նույն շարքից