Միջազգային Քաղաքականություն 

Զոհրաբ Մնացականյանն այն մասին՝ պատրաստվում էր արդյո՞ք Թուրքիան հարվածել Հայաստանին, թե՝ ոչ

analitik.am

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է հրապարակումն այն մասին, որ թուրքական օդուժը տարիներ առաջ պատրաստվել է հարված հասցնել Հայաստանին:

Մնացականյանը մասնավորապես նշել է, որ չի կարող հաստատել կամ հերքել հրապարակման իսկությունը, իսկ եթե նման հարց կա, այն պետք է նախ մեկնաբանեն թուրքական կողմից:

Նախարարի խոսքերով, անհրաժեշտություն չկա հատուկ շեշտելու, որ հարցն իր մեջ լուրջ անհանգստանալու առիթ է պարունակում, դրա համար հայկական կողմը շարունակում է հետևել զարգացումներին:

Մնացականյանը նաև նշել է, որ Թուրքիան շարունակում է վարել Հայաստանին վնասող քաղաքականություն:

Նույն շարքից