Հասարակություն Տեսանյութեր 

Պուտինի խոսնակի դուստրը փորձարկել է հոր բեղերը /տեսանյութ/

analitik.am

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի դուստրը՝ Ելիզավետա Պեսկովան տեսանյութ է հրապարակել Ինսթագրամի իր էջում, որում երևում է, թե ինչպես է մայրիկի հետ փորձարկում հայրիկի բեղերը:

Ավելի ուշ կատարած հրապարակումով Ելիզավետան նշել է, որ իր քիթը նման է հոր քթին, իսկ հիմա արդեն կարող է փորձարկել հոր բեղերը. «Դրանք մեր սեփական բեղերն են»,-կատակել է նա, ինչին Պեսկովի կինը՝ Տատյանա Նավկան, հավելել է՝ «Ընտանեկան բեղերը»:

Նշենք, որ Պուտինի խոսնակի բեղերը լայն ճանաչում են գտել համացանցում, ինչի արդյունքում էլ հատուկ ծրագիր է ստեղծվել, որով բոլոր ցանկացողները կարող են փորձարկել դրանք:

Նույն շարքից