Հայաստան Քաղաքականություն 

Խաչատուր Սուքիասյանը երբևէ Սերժ Սարգսյանի ընկերը չի եղել. Պատասխանը չուշացավ

analitik.am

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ պատասխանելով Սերժ Սարգսյանի հասցեին Խաչատուր Սուքիասյանի հնչեցրած խոսքերը, ով վերջինիս վատ ղեկավար ու վատ ընկեր էր անվանել՝ նաև հայտարարելով, որ երրորդ նախագահը, ով մեծ-մեծ խոսում էր, եթե կարող է թող հիմա ինչ-որ բան անի:

«Քիչ առաջ հնագույն օլիգարխներից մեկը /դե Նիկոլի օրոք արդեն խոշոր սեփականատեր է դարձել/ թերեւս որոշել է «հեղափոխությունից» հետո ինքն էլ հետ չմնալ ու քննադատել Սերժ Սարգսյանին՝ նշելով, թե վերջինս ոչ միայն վատ ղեկավար է, այլ նաեւ վատ ընկեր:

Սերժ Սարգսյանի քաղաքական գործնեությանը բազմիցս անդրադարձել եմ, դեռ կանդրադառնամ: Այս պահին ընդամենը մի բան. ինչ-որ մեկի ընկեր լինելու մասին կարող են խոսել նրանք, ովքեր վերջինիս ընկերներն են:

Հայտնի փաստ է, որ Սերժ Սարգսյանը թե մանկության, թե ուսանողական, թե մարտական եւ թե կուսակցական ընկերների հետ ընտանիքներով է ընկերություն անում՝ անկախ իր ընկերների սոցիալական դիրքից եւ գրպանի պարունակությունից, քաղաքական իրավիճակից:

Թեեւ սույն անձը հեղափոխությունից առաջ պատմում էր, թե ինչպիսի բարիդրացիական հարաբերություններ ունի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, բայց նա երբեւէ Սերժ Սարգսյանի ընկերը չի եղել: Ժողովուրդն ասում է՝ մի մտիր մատի ու մատանու արանքը:

Օ Ժամանակներ, օ բարքեր: O tempora, o mores!»,-գրել է ԱԺ նախկին փոխխոսնակը:

 

Նույն շարքից